00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միլիոնատե՞ր ես` Ամանորը դիմավորիր Դիլիջանում, Ծաղկաձորում. ինչ արժեն տոնական փաթեթները

© Sputnik / Asatur YesayantsЦерковь Кечарис в Цахкадзоре
Церковь Кечарис в Цахкадзоре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանյան Ամանորի հանգստի գները հատել են միլիոն դրամի սահմանը։ Պաշտոնյաներին այս գինը չի զարմացնում, նրանց կարծիքով Հայաստանը մատչելի երկիր է։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի— Sputnik. Ամանորը հայաստանյան որևէ հյուրանոցում անցկացնելը, դատելով հյուրանոցների պաշտոնական կայքերում հրապարակված հայտարարություններից, մեկ անձի համար 1 օրը կարժենա շուրջ 200 000 դրամ։

Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Սևանի ոչ բրենդային, սովորական հյուրանոցներում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ընկած ժամանակահատվածում 1 օր անցկացնելը 1 անձի համար արժե 100-400 հազար դրամ։ Այս արժեքի մեջ ներառված են 3-անգամյա սնունդն ու տոնական շոու ծրագիրը։

Армяне диаспоры празднуют Новый год - Sputnik Արմենիա
Ինչպես են նշում Ամանորը տարբեր երկրներում ապրող հայերը

Ավելի հայտնի, բրենդային հյուրանոցներում Ամանորի մի քանի օրվա հանգիստը մեկ անձի համար այս տարի արժե շուրջ 1.5 մլն դրամ։ 3–4 հոգանոց ընտանիքով Նորի տարին նշելը կարժենա 3-4 անգամ ավելի` առնվազն 4.5-6 մլն դրամ։

Այս գները, սակայն, ոլորտի պատասխանատուներին չեն զարմացնում։ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, դրանք լսելով, հիշեցրեց տնտեսագիտության ոսկե կանոններից մեկը` եթե կա պահանջարկ, կլինի առաջարկ։

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ, եթե այսօր գնաք, օրինակ, «Դիլիջան ռեզորթ», այնտեղ բոլորը տեղերը զբաղված կլինեն։ Եթե դուք լինեիք այդ բիզնեսի տերը և իմանայիք, որ ձեզ 1 մլն դրամ վճարող կա, չեմ կարծում, որ ալտրուիստական քայլ կանեիք և կես գնով կամ 100 000 դրամով կվաճառեիք նույն փաթեթը»,– ասաց Զարմինե Զեյթունցյանը։

Տիկին Զեյթունցյանը համաձայն է` գները Նոր տարվա համար թանկ են, բայց ինքն անձամբ է ճանաչում մարդկանց, որոնք հենց այդ հյուրանոցներում են նշելու Ամանորը, և անկեղծ զարմացած է, որ իր ծանոթները դրա համար մի քանի միլիոն դրամ են վճարելու։

«Ամեն դեպքում, հարկ է նշել, որ այստեղ ոչ թե գների շատ բարձր լինելու խնդիր կա, այլ ավելի շատ մեր ներքին զբոսաշրջիկի, մեր քաղաքացու գնողունակության։ Մեր միջին խավի աշխատավարձներն այնպիսին են, որ նրանք չեն կարողանում իրենց թույլ տալ այն, ինչ որևէ այլ երկրում նույն մասնագիտությամբ, նույն մտավոր կարողություններով մասնագետներն են իրենց թույլ տալիս»,– ասում է Զեյթունցյանը։

Եվ, այդուհանդերձ, նրա համոզմամբ, արտասահմանցիների համար Հայաստանը մատչելի երկիր է։ «Արտասահմանցու, եվրոպացու, ռուսաստանցի զբոսաշրջիկի համար Հայաստանն իսկապես շատ մատչելի է»,– վստահեցնում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

Ամանորի փաթեթները հյուրանոցներում գործում են դեկտեմբերի 31-հունվարի 7–ն ընկած ժամանակահատվածում։ Դրանցում, բացի հյուրանոցային ծառայություններից, ներառված են նաև Ամանորի գիշերային շոու ծրագրեր։ Ամանորի փաթեթի գինը պայմանավորված է նաև տոնական երեկույթին մասնակից աստղերի անձով։

Լրահոս
0