Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Fitch-ի գնահատականը համընկնում է կառավարության կանխատեսմանը»

© Sputnik / Karen Yepremyan / Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения
Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Fitch-ի հաջորդ տարվա գնահատականը Հայաստանի տնտեսությանը կարող է ավելի դրական լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով միջազգային վարկանիշային գործակալության գնահատականը, նշել է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
Ատոմ Մարգարյան

«Fitch-ը վերանայել է տնտեսական աճի կանխատեսումը` հուլիսին տրված 3.4%-ից 4.3%-ի, ինչը համընկնում է կառավարության գնահատականին և միանգամայն կատարելի է։ Մյուս ցուցանիշը վերաբերում է պետական պարտքին։ Պետպարտքի և, հատկապես, բյուջեի դեֆիցիտի կառավարելիության իմաստով այն ճեղքվածքը, որ կար անցյալ տարեվերջին (դեֆիցիտ– ՀՆԱ հարաբերակցությունը` 5.5%) այս տարվա ընթացքում արդեն իջել է և մոտ է կայունության շեմին։ Ըստ Fitch-ի` դա 3.3%–ի սահմաններում է, և կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի 3 % ցուցանիշ կլինի, 2019-ին` ավելի ցածր` 2.7%: Իսկ դա արդեն համապատասխանում է BB մակարդակին»,– մեկնաբանում է Ատոմ Մարգարյանը։

Տնտեսագետն ընդգծում է, որ Հայաստանն առաջին անգամ է, որ Fitch-ի դրական գնահատականին է արժանացել։ Նախկինում դրանք եղել են կա՛մ բացասական, կա՛մ կայուն։

Լրահոս
0