Զգուշացե՛ք, շուկայում ավելացել է կասկածելի մսամթերքը. Երևանում կանխվել է ձիու մսի վաճառքը

© Sputnik / Asatur YesayantsМясной пассаж
Мясной пассаж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ, Եսայան եղբայրները նախատոնական օրերին փորձել են վաճառել ձիու միս։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները Խորենացի փողոցի վրա կանխել են ձիու մսեղիքի վաճառքը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՊԾ մամուլի բաժինը։

Мясной пассаж - Sputnik Արմենիա
Ձիու և էշի միսը վաճառվել է Մալաթիայի շուկայում. Քննչական կոմիտեի բացահայտումները

Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչներ Արման և Գեղամ Եսայանների մեքենայի թափքում հայտնաբերվել է ձիու միս: Ուղեկցող փաստաթղթերը եղել են առանց մալենիզացիայի արդյունքի, որի բացակայության դեպքում միսը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման:

Մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:

Նախատոնական առևտրի ակտիվացմամբ պայմանավորված՝ ՍԱՊԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է սպառողներին, միս գնելիս անպայման պահանջել և ծանոթանալ անասնաբուժասանիտարական ուղեկցող փաստաթղթերին, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Լրահոս
0