Դեկտեմբերին` անձրև՞. եղանակն անակնկալներ է խոստանում Հայաստանին

© Sputnik / Кирилл Каллиников /  / Անցնել մեդիապահոցДождь и ветер
Дождь и ветер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում անձրև կտեղա։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Միջերկրական ծովից հարավ-արևմտյան տաք և խոնավ օդային հոսանքների ազդեցության հետևանքով դեկտեմբերի 20-21-ին օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով, ինչի արդյունքում հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը կունենանք դրական ջերմաստիճան։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Դեկտեմբերի 20-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ, հովտային գոտում` անձրևի տեսքով»։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, դեկտեմբերի 20-ից 22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 19-ին էապես չի փոխվի, 20-21-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի օրվա երկրորդ կեսից, 21-23-ը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ:

Այսօր` դեկտեմբերի 19-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 6-8, գիշերը 0-2 աստիճան տաքություն։

Լրահոս
0