Պայթյուն Տավուշում. այրվածքներ ստացած 60 տարեկան տղամարդը մահացել է

© Sputnik / Asatur YesayantsМедицинский центр "Сурб Аствацамайр"
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տավուշի մարզում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած 60–ամյա հայրը մահացել է, իսկ 36–ամյա աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ- ում մահացել է Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Լիպարիտ Թամրազյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեկտեմբերի 10-ին, ժամը 18:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել՝ Հաղարծին համայնքի 1-ին փողոցի 9-րդ փակուղու 18 շենքի 3-րդ բնակարանում կենցաղային հեղուկ գազի բալոնի արտահոսքից պայթյունի հետևանքով:

Պայթյունից առաջացած հրդեհի հետևանքով Լ. Թամրազյանն ու նրա աղջիկը՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Արմինե Թամրազյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

 

Լրահոս
0