00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի դեսպանը խոստովանում է` հայկական լոլիկներն աշխարհում ամենահամեղն են

© Sputnik / Asatur YesayantsАрмянские помидоры
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի դեսպանը կարծում է` Հայաստանը բնական պաշարներ ունի, որոնք թույլ են տալիս աշխարհում եզակի գյուղատնտեսական ապրանք արտադրել։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հայկական լոլիկները ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի կերած ամենահամեղ լոլիկներն են։ Նա այս մասին այսօր հայտնեց լրագրողներին` ամփոփելով անցնող տարին։

Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին խոսելիս` նա նաև անդրադարձավ Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամին` ընդգծելով, որ առաջնահերթություններն արդեն սահմանված են։

«Հայաստանի ղեկավարությունն էլ է դրանք սահմանել։ Դրանց շարքում են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ՏՏ ոլորտը։ Կարծում եմ` սրանք հիմնական ոլորտներն են, որոնք մեր համագործակցության մեջ առաջնային են լինելու։ Տնտեսության այդ ոլորտները կխթանեն Հայաստանի տնտեսության զարգացումը։ Օրինակ` ինչու՞ գյուղատնտեսությունը։ Որովհետև Հայաստանն այնպիսի բնական պաշարներ ունի, որոնք թույլ են տալիս աշխարհում բացառիկ գյուղատնտեսական մթերք արտադրել», — ասաց Վոլինկինը։

Նա նշեց, որ երբ մարդը Ռուսաստանում շուկա է գնում ու հարցնում` ծիրանը որտեղի՞ց է, բոլորը պատասխանում են` Հայաստանից։ Նույնիսկ եթե, ասենք, Կրասնոդարի երկրամասից են բերել։

«Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև դա ապրանքանիշ է… Ես ոչ մի տեղ ավելի համեղ լոլիկներ չեմ կերել, քան Հայաստանում։ Հիանալի մթերք է։ Հայաստանն ահռելի գյուղատնտեսական ներուժ ունի», — հավելեց ռուս դեսպանը։

Նա կարծում է, որ Հայաստանում կարելի է զարգացնել զբոսաշրջության ցանկացած ճյուղ` բնապահպանական, պատմական, գաստրոնոմիական։

«Եվ, իհարկե, մարդկանց վերաբերմունքը։ Բոլորս գիտենք, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդիկ են, յուրաքանչյուր հյուրին ընդունում է ամբողջ հոգով ու ջերմությամբ», — ընդգծեց նա։

Խոսելով ՏՏ ոլորտի մասին` Վոլինկինը նշեց, որ հայկական մասնագետները հայտնի են ամբողջ աշխարհում։ Նրանք աշխատում են շատ երկրներում ու հայտնի ընկերություններում, քանի որ «հայերի գլուխը լավ է աշխատում»։

Լրահոս
0