Ռուսաստանում ինքնաթիռի կործանման պատճառով 4 մարդ զոհվել է

© Пресс-служба администрации Ненецкого автономного округа /  / Անցնել մեդիապահոցПадение самолёта Ан-2 в Ненецком автономном округе
Падение самолёта Ан-2 в Ненецком автономном округе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կործանված ինքնաթիռում են եղել նաև ՌԴ ներքին գործերի նախարարության Նենեցական ինքնավար շրջանի վարչության աշխատակիցներն ու շրջանի Բնական ռեսուրսների, էկոլոգիայի ու ագրոարդյունաբերական վարչության ղեկավարը:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Նենեցական ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում այսօր Ան-2 ինքնաթիռ է կործանվել։ Պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Այս պահին համապատասխան մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները:

Ինքնաթիռը կործանվել է առավոտյան՝ օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց:

Ինքնաթիռում 10-ից ավելի մարդ է եղել։ Նրանց թվում նաև ՌԴ ներքին գործերի նախարարության Նենեցական ինքնավար շրջանի վարչության աշխատակիցներն ու շրջանի Բնական ռեսուրսների, էկոլոգիայի ու ագրոարդյունաբերական վարչության ղեկավարը:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Լրահոս
0