Շոումեն Միխայիլ Գալուստյանին անմահացրել են պետերբուրգյան գրաֆիտիում

© vk/ HoodGraffГраффити Михаила Галустяна в Санкт Петербурге
Граффити Михаила Галустяна в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայազգի հայտնի երգիծաբանը «պատային նկարչության» հերոս է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Միխայիլ Գալուստյանի դիմանկարը, որի հեղինակը HoodGraff թիմի նկարիչներից մեկն է, հայտնվել է Սանկտ Պետերբուրգի բակերից մեկում։ Այդ մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Գրաֆիտին արվել է Պետերբուրգի Նեկրասովի փողոցի տներից մեկի բակում։ Հայ երգիծաբանը պատկերված է դռնապան Լյուդվիգ Արիստարխովիչի կերպարում, որ հայտնի է իր «Իսկ ո՞վ-ո՞վ-ո՞վ-վ-վ է սա արել» արտահայտությամբ։ Այդպիսով, նկարիչներն ակնարկում են, որ նրանց արվեստի նկատմամբ հանրային ծառայությունները բացասական վերաբերմունք ունեն:

Резидент Comedy Club Гарик Харламов и шоумен Михаил Галустян - Sputnik Արմենիա
Հայկական փոքրիկ թյուրիմացություն․ Comedy Club–ի անդամները զվարճացրին Գալուստյանին

«Նաշա Russia» հեռուստաշոուի սիրահարները գիտեն, որ այդ ինտելիգենտ տղամարդը սքեթչերում մանր ստորություններ էր անում։

«Ինտելիգենտ եղբայրը չասեմ, թե երբեմն ինչեր էր անում վերելակում», — պատմել է նախագծի հիմնադիր Արտյոմ Բուրժը։

Գալուստյանի մարմնավորած կերպարը` Լյուդվիգ Արիստարխովիչը, Ֆոնտանկայում գտնվող № 36 օրինակելի տան դռնապանն է։ Հայ հումորիստին հաջողվել է իր հերոսին բավականին անշուք տեսք տալ` համապատասխան շրջանակով մեծ ապակիներով ակնոց, կարմիր ջեմպեր (երբեմն սպիտակ պիջակ), տաբատ։ Մի խոսքով՝ խորհրդային տարիների մարդ։ Անկախ իր արտաքին խստությունից, ազնվությունից և համեստությունից, նա երբեմն կարող է գաղտնի «խենթություններ» անել։

Ավելի վաղ Գալուստյանը մի քանի անգամ արդեն դարձել է գովազդային տարբեր արշավների դեմք: Օրինակ՝ վերջերս երգիծաբանը Նովոսիբիրսկում խորովածանոցի «գովազդային դեմք» էր դարձել, բայց նրան այդպիսի գովազդը դուր չէր եկել և որոշել էր դատի տալ հաստատության սեփականատիրոջը։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала