Սուրենյան. «Դեկտեմբերին մի տեսակ գարնան շունչ կզգաք»

© Sputnik / Aram NersesyanГагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում հինգ օր շարունակ ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputtnik. Արևադարձային տաք օդային հոսանքները Եգիպտոսի տարածքից ներթափանցում են Միջերկրական ծով, իսկ այնտեղից դեպի Հայաստան։ Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Դեկտեմբերի 20-21-ին գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 5-6 աստիճանով, ինչի արդյունքում հովտային և նախալեռնային գոտիներում մի տեսակ գարնան շունչ կզգաք»,- գրել է նա։

Սուրենյանն ընդգծել է նաև, որ մինչև դեկտեմբերի 25-ը ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում։

Լրահոս
0