00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:29
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան հայոց եկեղեցուց վրեժ է լուծում. հայերը մնացել են առանց առաջնորդի

© hetqздание Константинопольской Патриархии
здание Константинопольской Патриархии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի հայ հոգևոր համայնքը զրկված է առաջնորդ ընտրելու իրավունքից։ Իշխանություններին հասցեագրված նամակներն արդեն կես տարի անպատասխան են մնում։ «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը չի բացառում, որ սա Թուրքիայի իշխանությունների հերթական վրեժն է հայերից։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի կառավարությունն անտարբերության է մատնում Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը։ «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այդ երկրի իշխանություններին ուղղված հայ համայնքի նամակներն անպատասխան են մնում։

«Պարզ չէ, թե որքան երկար կարող է ձգվել այս վիճակը։ Հնարավոր է նույնիսկ տարիներ, քանի որ ոչ մի պաշտոնական պատճառաբանություն կամ մեկնաբանություն չի տրվում, հայտնի չէ, թե մենք քանի տարի կարող ենք անհույս սպասել»,- ասաց Էստուկյանը։

Խմբագրի խոսքով, առանց Թուրքիայի կառավարության թույլտվության հայ հոգևոր համայնքն այդ երկրում առաջնորդի ընտրություններ անցկացնելու իրավունք չունի։

«Պատրիարքարանն անճարության է մատնված, քանի որ այս պայմաններում ոչ մի բան անել չի կարող»,- ասաց Էստուկյանը։

Միակ անելիքը կառավարությանը հղված նամակներն են, որոնք արդեն մի քանի ամիս է` անպատասխան են մնում։

Гарегин Бекчян - Sputnik Արմենիա
Բեքչյանի նամակը Աթեշյանին

Էստուկյանը Թուրքիայի իշխանության պահվածքում ոչ թե պատահականություն, այլ դիտավորություն է տեսնում։ Նրա համոզմամբ, նպատակը Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի հրաժարականին հասնելն է։

«Թուրքիայի կառավարության նախընտրելի փոխանորդը իրենց կողմից նշանակված Արամ սրբազանն էր։ Հետևաբար նրանք ցանկանում էին, որ Արամ Աթեշյանը մնար, և ոչ մի ընտրություն էլ չկազմակերպվեր։ Բայց կրոնական ժողովի որոշումը Թուրքիայի իշխանությունների այդ որոշմանը դեմ գնաց` Բեքչյան սրբազանին տեղապահ նշանակելով»,- ասաց Էստուկյանը։

Նրա բնորոշմամբ, Պոլսո հայ հոգևոր համայնքն այժմ անորոշության, անհաղորդության մեջ է, և չի բացառում, որ Թուրքիայի կառավարությունն այսպիսով վրեժ է լուծում իրեն չենթարկվելու համար։

Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով արդեն շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Դրանք ժամանակավորապես իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Սակայն 2017թ-ի մարտի 15-ին անցկացվեց պատրիարքական տեղապահի ընտրություն, որի արդյունքում տեղապահի պաշտոնում ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ինչից հետո Արամ արքեպիսկոպոսը ստիպված հրաժարական տվեց։

Այդ ժամանակվանից սկսած` Պոլսո պատրիարքարանը պարբերաբար դիմում-նամակներ է ներկայացնում Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու համար։

Ի սկզբանե Հայոց եկեղեցին Թուրքիայի իշխանություններին երկու փուլով ընտրության օրեր էր առաջարկել դեկտեմբերի 10-ն ու 13-ը:

Լրահոս
0