«Կինո» խմբի լեգենդար կիթառահար Յուրի Գասպարյանը փայլեց ռուսական եթերում

© Sputnik / Александр Вильф /  / Անցնել մեդիապահոցПрезентация новой формы сборной России по футболу к ЧЕ-2016
Презентация новой формы сборной России по футболу к ЧЕ-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական 1–ին հեռուստաալիքի «Երեկոյան Ուրգանդի» ("Вечерний Ургант") հերթական թողարկման երաժշտական համարը կատարեցին Վիկտոր Ցոյի` Ռոնին կեղծանվամբ հանդես եկող որդին և «Կինո» խմբի լեգենդար կիթառահար Յուրի Գասպարյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Սովետական և ռուսական երգարվեստի կարկառուն ներկայացուցիչ, ռոք երաժիշտ, լեգենդար կիթառահար 80–ականների հայտնի «Կինո» խմբի անդամ Յուրի Գասպարյանը երեկ հանդես է եկել «Երեկոյան Ուրգանդ» ("Вечерний Ургант") հաղորդաշարի ընթացքում։

«Վիկտոր Ցոյի որդու` Ալեքսանդրի համերգը պլանավորված է հաջորդ գարնանը։ Այդտեղ ելույթ կունենա նաև «Կինո» խմբի կիթառահար Յուրի Գասպարյանը։ Այսօր այդ համերգի պրեմիերան է մեր եթերում։ Ռոնինը` Յուրի Գասպարյանի հետ»,–հայտարարել է Իվան Ուրգանտը։

Երաժիշտը կատարել է «Շշուկ» ստեղծագործությունը։

Գասպարյանը «Յու–Պիտեր» խմբի հիմնադիրներից է։ Հիմա նա «Սիմֆոնիկ ԿԻՆՈ» նախագծի մասնակիցներից է։

Լրահոս
0