Բողոքի ակցիա. աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները խոստանում են գործի դնել «կացինը»

© Sputnik / Asatur YesayantsПробки в Ереване
Пробки в Ереване - Sputnik Արմենիա
Աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները ավտոերթ են կազմակերպում։ Նրանք խոստանում են փակել փողոցներն ու գործի դնել իրենց «կացինը», եթե իրենց ձայնը կառավարությանը չհասնի։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելելու մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախագծի շուրջ աղմուկն ավելանում է։

Դեկտեմբերի 22-ին աջ ղեկով ավտոմեքենաների վարորդները բողոքի ավտոերթ են անցկացնելու Երևանի Հարավարևմտյան թաղամասում` Զորավար Անդրանիկի արձանի դիմացից դեպի նախարարություն։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Աջ ղեկ» շարժման համակարգող Գևորգ Աճեմյանը։

Авторынок - Sputnik Արմենիա
Ավտոդիլերները տրանսպորտի նախարարությանը խոստացել են բողոքի ակցիաներ և գործադուլներ կազմակերպել

«Նախատեսում ենք մինչև 100 մեքենայով երթ։ Իհարկե, ընթացքում հնարավոր է նոր մասնակիցներ որոշեն միանալ,– ասում է նա,– մենք պատրաստվում ենք մեր մտահոգությունները ներկայացնել։ Եթե կառավարությունը մեզ հետ համաձայնության չգա, մենք կգնանք ավելի կտրուկ միջոցների»։

Եթե կառավարությունը դիմի կոշտ միջոցների և հաշվի չառնի 32 000 մարդու կարծիքը, Աճեմյանը չի բացառում, որ վարորդներն էլ իրենց մեթոդները կխստացնեն ու կփակեն փողոցը։

«Բացառված է, որ մենք համաձայնենք վերահաշվառում կամ շահագործման արգելում նախատեսող դրույթներին։ Այս հարցով բանակցություններ չեն լինելու։ Կարող է լինել միայն աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելող կամ մաքսազերծման արժեքը թանկացնելու մասին դրույթ։ Կարող ենք այս հարցերի շուրջ բանակցել և ընդհանուր համաձայնության գալ։ Բայց վերցնել ու կացնով միանգամից կտրել և ասել` այսպես պետք է լինի։ Մենք էլ այդ դեպքում մեր «կացինը» գործի կդնենք»,– ասաց Աճեմյանը։

Հիշեցնենք` կառավարությունն առաջարկում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումն արգելող օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում, իրավական ուժ կստանա 2018թ–ի ապրիլի 1–ից։ Այն, սակայն, չի տարածվի Հայաստանում արդեն շահագործվող նման ավտոմեքենաների վրա։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала