Պաշտոնական Երևանը հաստատեց` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հաջորդ տարեսկզբին

© AP Photo / Ivan Sekretarev / Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров
Эдвард Налбандян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նալբանդյանն ու Մամեդյարովը պետք է հանդիպեն 2018թ.–ի հունվարին։ Ադրբեջանական կողմի տվյալներով` հանդիպումը կկայանա հունվարի կեսերին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածությունն ուժի մեջ է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը

«Դեկտեմբրին կայացած հանդիպումից հետո մենք հայտարարեցինք, որ հաջորդ հանդիպումը կկայան մյուս տարվա սկզբին։ Այս պայմանավորվածությունն ուժի մեջ է»,–ասաց Բալայանը։

Ադրեբեջանի ԱԳ ղեկավարը չորեքշաբթի հայտարարել էր, որ հունվարի կեսերին եվրոպական քաղաքներից մեկում ինքը կհանդիպի իր հայ գործընկերոջ հետ` ղարբաղյան կարգավորման թեման քննարկելու համար։

Այս պայմանավորվածությունը կողմերը ձեռք են բերել դեկտեմբերի 6–ին Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24–րդ համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ընթացել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։ Նախարարները քննարկեցին Սանկտ Պետերբուրգում, Ժնևում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղիները։

Լրահոս
0