Ինչ տիեզերական երևույթներ կտեսնենք 2018 թվականին. ներկայացնում է աստղաֆիզիկոսը

© REUTERS/NASA/HandoutКосмос
Космос - Sputnik Արմենիա
2018 թվականին Հայաստանի համար տիեզերական տարին ակտիվ կլինի։ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի խոսքով` երկու վառ երևույթներ են սպասվում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. 2018 թվականի գարնանը Հայաստանի բնակիչները կկարողանան հետևել «աստղային անձրևի» ամենահզոր հոսքին, Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Վերջին անգամ Հայաստանում երկնաքարային անձրև է նկատվել դեկտեմբերի 14-ի գիշերը։

Бюраканская астрофизическая обсерватория - Sputnik Արմենիա
Ադրբեջանցի գիտնականներին արգելում են նայել հայկական աստղադիտակով

«Տարվա ընթացքում 20 աստղային անձրևներ են լինում, որոնցից հինգը` հզոր։ Հայաստանում երկնաքարային անձրևի ամենաակտիվ հոսքը հնարավոր կլինի դիտել 2018 թվականի գարնանը», –ասաց Միքայելյանը։

Որպեսզի երկնաքարային անձրևն ավելի տեսանելի լինի, Միքայելյանը խորհուրդ է տալիս մայրաքաղաքի բնակիչներին քաղաքից դուրս գնալ։ Երևանում աստղային անձրևը դժվար կլինի տեսնել քաղաքի վառ լուսավորության պատճառով։

Հայաստանի բնակիչներին Ամանորի օրերին անակնկալ կմատուցի լուսինը. հունվարի 2-ին այն 15% ավելի մոտ կլինի երկրագնդին։

«Հայաստանի բնակիչները հունվարի 2-ին կկարողնան դիտել գերլուսին երևույթը։ Հունվարի 31-ին` լուսնի խավարումը», – ասաց Միքայելյանը։

2018 թվականին Արեգակի խավարումը կլինի օգոստոսի 11-ին։ Սակայն այն հնարավոր կլինի տեսնել ԱՄՆ–ում, Ավստրալիայում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала