Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիրներ

© НОК Армении / Гимнасты Артур Давтян и Виген Хачатрян завоевали медали на мемориале Воронина
Гимнасты Артур Давтян и Виген Хачатрян завоевали медали на мемориале Воронина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ մարմնամարզիկները վաստակել են միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը:

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ընթացող սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը թիմային պայքարում դարձել են բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Հայ մարմնամարզիկները վաստակել են 161,550 միավոր: Առաջին տեղը զբաղեցրել է ռուսական «Դինամո» ակումբը (166,750 միավոր):

Արթուր Դավթյանը ևս մեկ մեդալ է նվաճել՝ տղամարդկանց բազմամարտում դառնալով երրորդ մրցանակակիր (82,200 միավոր):

Վորոնինի անվան 24-րդ գավաթի խաղարկությանը մասնակցում են 26 երկրի ավելի քան 160 մարմնամարզիկներ:

Լրահոս
0