ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի և Արտաշատի բժշկական կենտրոններ։ Վթարված ավտոմեքենաները մոտ 1.5 կմ ճանապարհահատված փակել են։ Նախնական տվյալներով`վթարի պատճառը եղել է սառած ճանապարհը։
ՃՈ-ն պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։