Ի՞նչ արժե Երևանի տոնական հանդերձանքը

© Sputnik / Asatur Yesayants / Зажжение огней главной елки страны на Площади Республики
Зажжение огней главной елки страны на Площади Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հայկական ժամանակը» գրում է, որ մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակի» այսօրվա համարում անդրադարձ կա մայրաքաղաքի գլխավոր տոնածառին և տոնական հանդերձանքին ու դրանց հատկացված գումաներին. «Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը:

Մայրաքաղաքին տոնական տեսք հաղորդելու համար Երևանի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ՝ նախորդ տարվա 39 մլն-ի փոխարեն:

«Քաղաքապետարանը փորձում է հնարավորինս քիչ միջոցներով մաքսիմում արդյունք ապահովել: Մինիմալ ծախսերով ստացել ենք այս ձևավորումը»,- ասել է Տարոն Մարգարյանը: Երբ լրագրողները շոշափել են Երևանում բազմաթիվ աղքատների առկայության թեման, քաղաքապետն ասել է. «Հարգելիներս, եկեք այս տոնական օրվա մասին խոսենք, երբ առիթը գա, ես աղքատությանն էլ անդրադարձ կկատարեմ… Ես ձեզ էլ եմ շնորհավորում Նոր տարվա կապակցությամբ: Ես ձեզ կհրավիրեմ, և մենք այդ թեմայով կզրուցենք»,-գրում է թերթը:

Լրահոս
0