00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցին ռուսական մշակույթի հետ կապված ցանկացած հարցով կարող է դիմել նորաբաց կենտրոն

© Sputnik / Asatur YesayantsОткрытие российского центра науки и культуры в Гюмри
Открытие российского центра науки и культуры в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ռուսաստանի կապերն ավելի կխորանան Գյումրու նորաբաց կենտրոնի շնորհիվ. ծրագրերը մեծ են, կենտրոնի բացման նախաձեռնողները` հեղինակավոր։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ռուսական կառավայով ու հայկական լավաշով հանրապետության երկրորդ քաղաքում դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մասնաճյուղ բացվեց:

Акция Бессмертный полк прошла в Ереване - Sputnik Արմենիա
Ռուս-հայկական երիտասարդական միությունը կզբաղվի անհետ կորած զինվորների ճակատագրով

Ինչպես Շիրակի մարզում բնակվող ռուսական համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ բոլոր գյումրեցիներն այսուհետև ռուսական մշակույթի, կրթության ու գիտության հետ կապված ցանկացած հարցով կարող են դիմել Գարեգին Նժդեհ 5/10 հասցեում տեղակայված նորաբաց կենտրոն, որն, ըստ էության, Երևանում 2009 թվականի բացված համանուն կենտրոնի մասնաճյուղն է:

Կենտրոնի հիմնական խնդիրներից է լինելու Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային, կրթական, գիտատեխնիկական և տեղեկատվական կապերի զարգացումը, Գյումրիում բնակվող ռուսաստանցիների շրջանում մշակութալուսավորչական գործունեությունը, միջազգային, ռեգիոնալ և ազգային ոչ կառավարական կազմակերպությունների միջև շփումների խորացումը: Կենտրոնում կգործի նաև գրադարան, կկազմակերպեն ռուսաց լեզվի դասընթացներ:

Հատկապես Գյումրին, որը պատմականորեն խորը կապեր ունի Ռուսաստանի հետ, նմանատիպ կենտրոնի կարիք զգում էր՝ այսօր էլ ոչ միայն Գյումրու տարածքում տեղակայված սահմանապահ ջոկատի ու 102-րդ ռազմաբազայի առկայությունն է դրա ապացույցը, այլ նաև Գյումրիում բնակվող ամենամեծ ռուսական համայնքը:

«Ինձ համար այսօր մեծ պատիվ է ներկա լինել այս կենտրոնի բացմանը: Սա երկու երկրների համագործակցության մի նոր նախագիծ է, որին մենք երկար ենք սպասել։ Սա հումանիտար կարևոր կենտրոն կլինի Հայաստանի երկրորդ քաղաքում»,- իր խոսքում նշեց Հայաստանում  Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանն ու տեղական իշխանություններին կենտրոնի բացմանն աջակցելու համար:

Կարինա և Յուրի Իշյուկները պատմում են իրենց և Հայաստանում իրենց ծառայության մասին - Sputnik Արմենիա
Ինչպես ռուս սպան Երևան վերադարձրեց հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի աղջկան

«Ռուսաստանն ու Հայաստանը շահագրգռված են բոլոր բնագավառներում հարաբերությունների խորացմամբ, իսկ հումանիտար ոլորտը հատուկ տեղ է գրավում: Մեր երկրները հումանիտար համագործակցության մեծ կապեր  ու դրանք խորացնելու բոլոր հնարավորություններն ունեն: Գյումրիում բնակվող ռուսական համայնքի ներկայացուցիչներն այսուհետև կկարողանան իրենց պատմական հայրենիքի հետ կապը պահպանել հենց Գյումրիում»,- ավելացրեց Վոլինկինը՝ նորաբաց կենտրոնին արդյունավետ գործունեություն մաղթելով:

Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Ֆրոլովը վստահաբար նշեց, որ նորաբաց կենտրոնը կլինի ռուսական մշակույթի լավագույն կենտրոններից մեկը։

«Ես ցանկանում եմ, որ այս կենտրոնն իսկապես լավ տուն դառնա բոլոր այցելուների համար, և մարդիկ կարողանան իրենց հումանիտար խնդիրների պատասխանն այստեղ գտնել։ Կենտրոնը պատրաստ է կյանքի կոչել ցանկացած լավ ծրագիր ու գաղափար»,- ասաց նա:

Գյումրիում ռուսական կենտրոնի բացումը կարևորեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կենտրոնի բացումը երկու ժողովուրդների ավելի քան 300 տարվա ավանդույթի շարունակություն համարեց:

«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք մնալ հոգեհարազատ ժողովուրդներ, քանի որ ժողովուրդների բարեկամությունը ձևավորվում է համատեղ պատմությամբ և ունի շարունակություն»,- նշեց նախարարը` հույս հատնելով, որ այս կենտրոնը նաև մեծ դեր կունենա մարզի` ռուսաց լեզու դասավանդող ուսուցիչների վերապատրաստման գործում:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» առաջին մշակութային կենտրոնը Հայաստանում բացվել է 2009 թ.-ի ապրիլին Երևանում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններից է երկկողմ մարդասիրական համագործակցության զարգացումը մշակույթի, գիտության, կրթության և ռուսաց լեզվին աջակցության ոլորտներում

Ներկայում «Ռոսսոտրուդնիչեստվոն» ներկայացված է 81 երկրում 96 ներկայացուցչություններով: 72 ռուսական կենտրոնի գիտության և մշակույթի ռուսական 72 կենտրոն գործում է 62 երկրում:

Լրահոս
0