00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ընդդիմության ֆիասկոն. Փաշինյանի խորամանկ ծրագիրը տապալվեց

© Sputnik / Karen Yepremyan Заседание Национального собрания РА, 08.02.2017
Заседание Национального собрания РА, 08.02.2017 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընդդիմությունը փորձեց տապալել օրինագիծը, բայց 71 տարեկան Նապոլեոն ազիզյանը որոշեց չխառնվել այդ ծրագրին։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային ժողովը 63 «կողմ» քվեով առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական դատավարության օրենսգրքի» փոփոխությունները։ Ընդդիմությունը փորձեց տապալել քվեարկությունը, և քիչ էր մնում` հասներ նպատակին։

Նման էքցեսներից խուսափելու համար սովորաբար ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները վերադառնում են դահլիճ։ Որպես կանոն, այնպես են հաշվարկում, որ նրանք կազմեն ընդհանուր թվի 51%-ը։

Депутаты в зале заседаний парламента Грузии - Sputnik Արմենիա
Հայ պատգամավորներին ուղղված հալածանքներ. զրպարտիչները պահանջում են զրկել պաշտոնից և քաղաքացիությունից

Քանի որ օրակարգում սահմանադրական օրենքի նախագիծ էր, փոփոխությունները պետք է ընդունվեին պատգամավորների ձայների 3/5-ով՝ 63 կողմ ձայնով, և իշխող կուսակցության պատգամավորները ներկայացան գրեթե ամբողջական կազմով։ Սակայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քվեարկությունը եղել է անօրինական։

Նրա խմբակցությունը դեմ էր դատարանի դահլիճում փաստաբաններին տուգանելու առաջարկին։

«Դա կարող է պաշպանական կողմի վրա ճնշում գործադրելու միջոց դառնալ։ Մենք դեմ ենք»,- հայտարարեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը մասնագիտությամբ փաստաբան է։ Նրան սատարեց մեկ այլ փաստաբան` «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Փաշինյանը հայացքը գցեց քվեատախտակին և նկատեց, որ իշխանության պատգամավորները քվորում չեն ստանա, եթե ընդդիմությունը բոյկոտի քվեարկությունը։

Երբ անհրաժեշտ 63 ձայների դեպքում քվեարկեց 61 մարդ, ընդդիմադիրները ծափահարեցին ու սկսեցին շնորհավորել իրար։ Բայց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդհատեց ու հայտնեց, որ պատգամավորներից մեկի` Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել։ «Այդպես էլ կա։ Հաստատում եմ»,- հայտարարեց Մախմուդյանը։

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ Ծառուկյան դաշինքից «կողմ» է քվեարկել Նապոլեոն Ազիզյանը, թեև խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու։

Այս նուրբ իրավիճակում Ազիզյանը նախընտրեց ընդհանրապես ոչինչ չասել ու պարզապես լռեց։ Ծառուկյանականներն էլ չփորձեցին հրապարակավ «հաշիվ պահանջել» 71 տարեկան պատգամավորից։

Լրահոս
0