Ստավրոպոլի շենքերից մեկում պայթյուն է որոտացել. անհայտ անձը նռնակ է պայթեցրել

© Sputnik / Сергей Пивоваров /  / Անցնել մեդիապահոցСотрудник полиции на месте взрыва. Архивное фото.
Сотрудник полиции на месте взрыва. Архивное фото. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այդ շենքում բնակարան վարձած բնակիչը սպառնացել է կրկնել պայթյունը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Ստավրոպոլում դեկտեմբերի 19–ի լույս 20–ի գիշերը պայթյուն է որոտացել, պայթյունից հետո տարհանվել է ավելի քան 100 մարդ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են քաղաքապետարանից։

Քաղաքագլուխ Անդրեյ Ջատդոևի խոսքով` պայթյունը տեղի է ունեցել ոչ թե կենցաղային գազի արտահոսքի պատճառով, այլ «անօրինական գործողությունների», որոնց էությունը պաշտոնյան չի բացահայտել։ Միաժամանակ նա հավելել է, որ պատահարը տեղի է ունեցել այդ շենքում բնակարան վարձած բնակչի մեղքով։

Ականատեսները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել 10–րդ հարկում։ Բնակարանում գտնվել է տղամարդ, որը սպառնացել է կրկնել պայթյունը։

Միաժամանակ, իրավապահ մարմիններին աղբյուրը պարզաբանել է, որ բարձրահարկ շենքում պայթել է ՌԳԴ–5 նռնակ։ Քաղաքի հերթապահ–դիսպետչերական ծառայությունից ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։

Ստավրոպոլի Արդյունաբերական շրջանի վարչակազմի ղեկավար Դմիտրի Սեմյոնովը հաստատել է, որ ենթադրվող հանցագործը չեզոքացվել է։

Սեմյոնովը հաղորդել է նաև, որ բնակարանը, որտեղ բնակվել է կասկածյալը, խուզարկել են։ Նրա խոսքով` քննիչներն ավարտել են աշխատանքը և բնակիչներին թույլ են տվել վերադառնալ շենք։

Լրահոս
0