Տաքսու վարորդը Երևանում բռնաբարել, ծեծել ու կողոպտել է 41 տարեկան կնոջը

© Sputnik / Asatur YesayantsАвтомобили в центре Еревана
Автомобили в центре Еревана - Sputnik Արմենիա
Հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ. Հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առևանգելու և սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

2017թ. դեկտեմբերի 19-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված մի կին, ով հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։

Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես տաքսու վարորդ, կնոջը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից առևանգել է և տեղափոխել Երևան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս, որտեղ նրա նկատմամբ բռնություն է գործադրել, բազմաթիվ հարվածներ հասցրել դեմքին և հափշտակել նրա ոսկյա մատանին, առկա կանխիկ գումարը, ապա՝ ենթարկել սեռական բռնության։

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983թ.:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала