Ծափաթաղի բադերն ու որսորդը. կրակել է թռչնին, վնասել ընկերոջը

© Sputnik / Aram NersesyanДилижанский национальный парк, Армения
Дилижанский национальный парк, Армения - Sputnik Արմենիա
16 տարեկան որսորդը թռչնի որսի ժամանակ վնասվածքներ է ստացել և հայտնվել հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 19-ի երեկոյան «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ Ճամբարակի հիվանդանոց է ընդունվել 16-ամյա Ս. Բ.-ն, ով բժիշկներին, հետո նաև ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ պատանին 17-ամյա ընկերոջ` Մ. Կ.-ի հետ որսի է գնացել։ Մ. Կ.- կրակել է թռչնին, բայց փամփուշտի կոտորակները դիպել են Ս. Բ.-ի ծոծրակին, ինչի հետևանքով էլ առաջացել է վնասվածքը։

Ոստիկանները Մ. Կ.-ին բերման են ենթարկվել բաժին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Ծափաթաղ համայնքի վերջնամասում գտնվող Մեխտու կոչվող սարալանջի Մ. Կ.-ի մատնանշած հատվածում հայտնաբերել և վերցրել են որսորդների` որսատեղիում թողած հրացանը։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала