Աբրահամ Ռուսոն ասել է, թե ինչու չի ցանկանում ամուսնալուծվել կնոջից

© Sputnik / Григорий Сысоев /  / Անցնել մեդիապահոցАвраам Руссо
Авраам Руссо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգիչ Աբրահամ Ռուսոն կնոջը լքելու որոշումից հետո հանկարծ անսպասելիորեն որոշել է վերադառնալ նրա մոտ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական էստրադայի հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոն այլևս չի ուզում բաժանվել կնոջից` հայտարարելով, որ իր երեխաներն արժանի են լիարժեք ընտանիք ունենալու։ Այդ մասին հաղորդում StarHit–ը։

«Հիմա մենք Մորելայի հետ նստել ենք բանակցությունների սեղանի շուրջ։ Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամուսնալուծվել», – ասաց երգիչը։

Авраам Руссо с женой Морелой и детьми - Sputnik Արմենիա
Ստի դետեկտորը բացահայտեց Աբրահամ Ռուսոյի գաղտնիքը. ինչ է խոստովանել երգիչը

Ռուսոն նշել է, որ ամուսինների միջև շատ են լինում խնդիրներ և տարաձայնություններ, բայց ամեն ինչ կարելի է լուծել։

«Ես երկու օր անցկացրել եմ դստրիկներիս հետ։ Վերջապես հանգիստ զբոսնել ենք քաղաքում, ընթրել, ես ժամերով խաղացել եմ նրանց հետ մեր տանը։ Նրանք արժանի են լիարժեք ընտանիքի», – ասել է Ռուսոն։

Ռուսոն հայտարարել է Մորելայից բաժանվելու մտադրության մասին 2017թ–ի աշնանը։ Նրանք 12 տարի է ամուսնացած են։ Սկանդալը ծագել է մի քանի ամիս առաջ, երբ Մորելան հայտարարել է, որ ամուսինը ուրիշ կին է գտել և լքել իրեն ու երկու աղջիկներին։

Բացի այդ, Մորելան մասնակցել է հայտնի թոք–շոուին և հայտարարել, որ ամուսինն ուժ չի գտել իր մեջ` խնդիրների մասին խոսելու, դրա փոխարեն որոշել է հայտարարել իր որոշման մասին երկրով մեկ։ Զույգը հրապարակավ փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով է հանդես եկել։

Լրահոս
0