Հայազգի Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը Մինսկում հաղթել է օպերային երգիչների մրցույթում

© предоставлено НАБТОБ Беларуси / Kонкурс оперных вокалистов в Минске
Kонкурс оперных вокалистов в Минске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բելառուսի Մեծ թատրոնում ավարտվել է Մինսկի չորրորդ Սուրբծննդյան միջազգային մրցույթը։ Հայ բասը լավագույնն է ճանաչվել։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մինսկի չորրորդ Սուրբ ծննդյան միջազգային մրցույթում գլխավոր մրցանակ ու Գրան պրի է ստացել հայաստանցի բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, փոխանցում է Sputnik Բելառուսը։

Օպերային երգիչների միջազգային մրցույթի Գրան պրիի համար պայքարել են 111 մասնակից 16 երկրից։ Երկրորդ փուլ է անցել 30 մարդ, իսկ եզրափակչում 10 կատարող է մնացել։

Դեկտեմբերի 22–ին մրցույթի դափնեկիրները մասնակցելու են համաշխարհային օպերայի աստղերի մասնակցությամբ մեծ գալա–համերգին, որով կավարտվի Մինսկի չորրորդ Սուրբծննդյան միջազգային մրցույթը։

Լրահոս
0