Պայքար տեսահենության դեմ. հեռուստաընկերությունները միավորվում են հանուն ընդհանուր նպատակի

© Sputnik / Пиратский сайт
Пиратский сайт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական հեռուստաընկերություններն ամեն օր բախվում են տեսահենության խնդրին, բայց հնարավորություն չունեն համատեղ ուժերով պայքարելու դրա դեմ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Հայաստանում կստեղծվի տեսահենության դեպքերի բացահայտման աշխատանքային խումբ։ «Մասնագետները կօգնեն հայկական հեռուստաալիքներին պայքարել հեղինակային իրավունքների խախտումների դեմ»,- այսօր լրագրողներին ասել է մտավոր սեփականության հարցերով փորձագետ Արթուր Վարդերեսյանը։

Վերջին տարիներին հայկական հեռուստաալիքների ներկայացուցիչներն ավելի հաճախ են բողոքում տեսահեններից, որոնք անխղճորեն գողանում են սերիալներ, ռեպորտաժներ և մտավոր սեփականության այլ նյութեր` տեղադրելով դրանք տարբեր ինտերնետ ռեսուրսներում։

Телебашня. Город Ереван - Sputnik Արմենիա
Հանրային Հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

«Տեսահենության դեմ պայքարում պետք է միավորվեն բոլոր հեռուստաընկերությունները։ Մեր աշխատանքի արգասիքը պետք է միանշանակ պաշտպանված լինի։ Հեռուստատեսության ներկայացուցիչները միակարծիք են՝ պայքարն անողոք և շարունակական կլինի», – նշեց Վարդերեսյանը։

Նրա խոսքով` բոլոր խախտումները պետք է բացահայտվեն, իսկ խախտողները` պատասխանատվություն կրեն օրենքի առաջ։ Նա նշեց, որ տարբեր հեռուստաընկերությունների ղեկավարների հետ օրերս կազմակերպվել է քննարկում, որն օգնել է ընդհանուր հայտարարի գալ։

«Կստեղծվի աշխատանքային խումբ, որն ամեն օր հետազոտություններ կանցկացնի, կուսումնասիրի համացանցը, կբացահայտի խախտողներին և կհասնի նրան, որ անօրինական ռեսուրսները փակվեն», – ասաց իրավաբանը։

Ամեն ամիս հեռուստաընկերությունները հաշվետվություններ կստանան խմբի կատարած աշխատանքի մասին։ Այնուհետև նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին, հավելեց Վարդերեսյանը։

Նա կոչ արեց հեռուստադիտողներին հեռու մնալ այլընտրանքային աղբյուրերից և դիտել միայն հայկական հեռուստաալիքներ։

Այս ոլորտը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով։

Լրահոս
0