Զինված ու դիմակավորված հարձակում Երևանում

© Photo : official site of the President of RA / Следственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում զինված ու դիմանակվորված անձինք ավազակային հարձակում են գործել և թալանել քաղաքացուն։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն փողոցի շենքերից մեկի մուտքում դեկտեմբերի 20–ին դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով քաղաքացուց հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ տղամարդը ճանաչվել է տուժող, հարցաքննվել, կատարվել է դեպքի վայրի զննություն: Միջոցառումներ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու համար։

Հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով։

Լրահոս
0