Հայ մարմնամարզիկը ոսկի նվաճեց Մոսկվայում

© Sputnik / Алексей Филиппов /  / Անցնել մեդիապահոցСпортивная гимнастика. Чемпионат Европы. Мужчины. Личное первенство
Спортивная гимнастика. Чемпионат Европы. Мужчины. Личное первенство - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արթուր Դավթյանն ու Վիգեն Խաչատրյանը Վորոնինի մրցաշարում մեդալներ են նվաճել առանձին գործիքների վրա։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունը: Մրցումային վերջին օրը հայ մարմնամարզիկներն առանձին գործիքների վրա տարբեր հարգի մեդալներ նվաճեցին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հենացատկերում Արթուր Դավթյանը բոլորից ուժեղ գտնվեց եւ դարձավ ոսկե մեդալակիր (14.175 միավոր):

Նժույգթափերում Դավթյանը երկրորդ տեղը կիսեց ռուս Նիկիտա Նագոռնիի հետ (13.900), իսկ օղակների վարժությունում՝ Նիկիտա Սիմոնովի հետ (14.600): Զուգափայտերում Արթուրը բրոնզե մեդալ նվաճեց (13.800)

Վիգեն Խաչատրյանն էլ բրոնզե մեդալակիր դարձավ ազատ վարժությունում (13.500):

Լրահոս
0