Դեկտեմբերը կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն

© Sputnik / Aram Nersesyan / Площадь Республики. Ереван. Армения
Площадь Республики. Ереван. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը, որի համաձայն` տեղումները կշարունակվեն, բայց ջերմաստիճանը կբարձրանա։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով տեղումներ են սպասվում: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

«Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում դեկտեմբերի 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Այսօր` դեկտեմբերի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 8-10, գիշերային ժամերին` 1-3 աստիճան տաքություն։

Լրահոս
0