Գվարդիոլան կուզեր Մխիթարյանին տանել «Մանչեսթեր Սիթի». անգլիացի մարզիչ

© Sputnik / Aram Nersesyan / Генрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի մարզիչ Տիմոտի Շերվուդը կարծում է, որ Մխիթարյանը հիանալի խաղ կցուցադրի «կարմիր սատանաների» հայրենակից «Մանչեսթեր Սիթիում»։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իդեալական կլիներ անգլիական պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» թիմում։ Այս մասին անգլիացի մարզիչ Տիմոտի Շերվուդը հայտնել է Daily Star-ին։

Նրա խոսքով` Ժոզե Մոուրինյոն ճիշտ չի օգտագործում կիսապաշտպանի կարողությունները։ Մարզչին զայրացրել է, որ Միկին «կարմիր սատանաների» հիմնական կազմում երկար ժամանակ դաշտ դուրս չի եկել։

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Մոուրինյոն «բանտ է ուղարկել» Հենոյին. ծաղրանկար

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» միակ խաղացողը, որին կցանկանար վերցնել Պեպը (Խոսեպ Գվարդիոլա «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ — խմբ.), Մխիթարյանն է», — ասել է Շերվուդը։

Խոսեպ Գվարդիոլան, որ հայտնի իսպանացի ֆուտբոլիստ է և ներկա պահին գլխավորում է «Մանչեսթեր Սիթի» անգլիական ֆուտբոլային ակումբը, կցանկանար իր ակումբի կազմում տեսնել 28-ամյա հային անկախ նրանից, որ ակումբը հայտնի է իր ուժեղ հարձակումով, կարծում է փորձագետը։

«Գվարդիոլային հենց այդպիսի խաղացող է պետք` վերցրեց գնդակը, շրջվեց, շրջանցեց, փոխանցեց», — նշել է Շերվուդը։

Վերջին ժամանակաշրջանում Հենրիխ Մխիթարյանը լուրջ խնդիրներ ունի ակումբում։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Հենրիխը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Նրանով հետաքրքրվել է նաև Միլանի «Ինտերը»։

Անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից 35 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց։

Հենրիխին Դորտմունդի «Բորուսիա» էին հրավիրել 2013 թվականին։ 2016 թվականի ամռանը Մխիթարյանը տեղափոխվեց «կարմիր սատանաների» մոտ` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ 4 տարվա պայմանագիր կնքելով, և այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը 42 մլն եվրո վճարեց։

Լրահոս
0