00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:23
34 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիգարխանյանի նախկին կինը զրկվեց կտակից

Բաժանորդագրվել
Դերասան Արմեն Ջիգարխանյանը չեղարկել է կտակը, բայց նրա նախկին կինն արդեն հաջողացրել է «սրբել» դերասանի հաշվեհամարները։

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանը չեղարկել է նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով կտակը։ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին այս մասին հայտնել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը։

«Արմեն Բորիսովիչը նոր կտակ կազմելու նպատակ չունի, հատկապես, որ նա այլևս ոչինչ չունի։ Բոլոր բնակարանները գրանցված են Վիտալինայի անունով, և նա փողերը հանել է Ջիգարխանյանի հաշվեհամարից։ Բանկում մոտավորապես 6-7 հազար ռուբլի է մնացել։ Բայց մենք հույս ունենք վերադարձնել այն, ինչ վերցրել են խարդախության միջոցով»,- ասել է Սողոմոնյանը։

Մոսկվայի քաղաքային դատարանում դեկտեմբերի 20-ին քննվել է Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ տանը խուզարկություն անցկացնելու օրինականության մասին բողոքը։ Վիտալինայի փաստաբանները բողոքել են քննիչ Միզոնովի գործողություններից։

«Այժմ իրավապահ մարմինները ստուգում են փաստերը, և մենք սպասում ենք արդյունքներին»,- ասել է Սողոմոնյանը։

Վիտալինան իր ամուսնուն փախցնելու մեջ մեղադրում է հենց Սողոմոնյանին։ Ջիգարխանյանի կողմը մի քանի հայտարարություն է ներկայացրել, որոնցում Վիտալինային մեղադրում է հերյուրյանքի ու կեղծ մատնության մեջ։

«Նա հայտարարեց, որ ես եմ փախցրել Ջիգարխանյանին։ Այդպիսի հայտարարությունները կատակ չեն։ Մարդ փախցնելու համար 6-14 տարվա ազատազրկում է սպառնում»,- ասել է Ջիգարխանյանի ընկերը` ավելացնելով, որ դրան հաջորդել են թատրոնը գրավելու մեղադրանքները։

Армен Джигарханян и Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կինը հոգեմետ դեղեր է ներարկել նրան. ո՞վ է Վիտալինայի գաղտնի հովանավորը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային պաշտոնական մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում)։ Դաշնակահարուհին ամուսնու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ է հավաքել և ԶԼՄ-ներում տարածել առանց Ջիգարխանյանի համաձայնության։

82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանի և նրա 38-ամյա կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մասին սկսեցին խոսել հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ դերասանը հայտնվեց հիվանդանոցում և հայտարարեց, որ պատրաստ չէ ներել իրեն ցավ պատճառած կնոջը։

Ավելի վաղ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որ Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում տնօրենի պաշտոն էր զբաղեցնում, սեփական ցանկությամբ հեռացել էր թատրոնից և հայտարարել, որ ցանկանում է ամուսնալուծվել։

Դրանից հետո Ջիգարխանյանը պաշտոնական նամակ էր ուղղել Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ` իրեն և թատրոնի արտիստներին «կոլեկտիվի նորմալ աշխատանքին խանգարող խաբեբաներից» պաշտպանելու խնդրանքով։

Հոկտեմբերի վերջին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնում հետաքննչական գործողություններ անցկացվեցին դերասանի կորցրած անձնագրի վերաբերյալ քրեական գործով։ Տեղեկացվեց նաև, որ խուզարկություն է անցկացվել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են արտասահմանյան անձնագիրը, բժշկական փաստաթղթերն ու Ջիգարխանյանի կտակը։

Լրահոս
0