Ջիգարխանյանի նախկին կինը որոշել է հաղորդավարուհի դառնալ

© Из личного архива Ольги Слюсаревой / Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси
Жена Армена Джигарханяна Виталина Цымбалюк-Романовская в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չի բացառվում, որ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին հաղորդում վարի։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ամենայն հավանականությամբ Ռուսաստանից չի մեկնի, որովհետև այստեղ հասցրել է սկանդալային կերպար դառնալ, գրում է Дни.ру առցանց պարբերականը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությունից հետո մտադիր է Փարիզ մեկնել, շահավետ պայմանագիր ստորագրել, երաժշտությամբ զբաղվել և երեխա ունենալ։

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի նախկին կինը զրկվեց կտակից

«Ռուսկի միր» հեռուստառադիոընկերության ներկայացուցիչ Լյուբով Կուրյանովան Վիտալինայի հետ քննարկել է հավանական համագործակցության հեռանկարները։ Բանակցությունների մանրամասները դեռ հայտնի չեն, բայց, բնականաբար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նախկին կնոջը կհրավիրեն ռադիոհաղորդում վարել։

«Օյ, այնպիսի մի բան ենք մտածել։ Տարվա նախագիծն է լինելու», — ինտրիգը պահելով` ասել է Կուրյանովան։

Ամենայն հավանականությամբ, Վիտալինային հաջորդ տարի կհրավիրեն նաև Առաջին ալիք տղամարդու և կնոջ փոխհարաբերությունների մասին հերթական թոք-շոու վարելու համար, ինչպես եղավ ամուսնալուծված Յուլյա Բարանոսվկայայի և Օլգա Բուզովայի դեպքում։

Նշենք, որ Ջիգարխանյանի փաստաբանի պնդմամբ, Ցիմբալյուկը դերասանի հաշվից մոտ 12 մլն ռուբլի է հանել` նրան թողնելով ընդամենը 100 դոլար։

Լրահոս
0