Ավստրալիայում ավտոմեքենան 12 մարդու է վրաերթի ենթարկել. տեսանյութ և լուսանկարներ

© AFP 2023 / Mark Peterson / Инцедент в Мельбурне, Австралия
Инцедент в Мельбурне, Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժածների մի մասին հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Մելբուրն քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժածների թվում նաև երեխա կա։ Ոմանք ծանր վիճակում են։ Twitter-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է Ավստրալիայի ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆլինդերս փողոցում։ 12 մարդ է տուժել, նրանց մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, 7-ին տեղափոխել են հիվանդանոց։ Որոշ տվյալների համաձայն` Suzuki սպիտակ ամենագնացը մոտ 100 կմ/ժ արագությամբ հատել է փողոցը կարմիր լույսի տակ։

​«Բուժաշխատողներն օգնություն են ցուցաբերում և հիվանդանոց տեղափոխում տուժածներին, նրանցից ոմանք ծանր վիճակում են», — Twitter-ում հայտնել է շտապօգնության ծառայությունը։

​Ոստիկանությունը բերման է ենթարկել վարորդին և ևս մեկ տղամարդու։ Իրավապահները հարցաքննում են ականատեսներին։

Լրահոս
0