ԱՄՆ-ն «սև ցուցակում» է ընդգրկել Ռուբեն Թաթուլյանին

© Sputnik / Наталья Селиверстова /  / Անցնել մեդիապահոցГорода мира. Вашингтон
Города мира. Вашингтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 10 ռուսաստանցու, որոնց թվում է նաև Ռուբեն Թաթուլյանի անունը:

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել 10 մարդու նկատմամբ, որոնց թվում է նաև Ռուբեն Թաթուլյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:

Ֆինանսների նախարարության այս գործողություններն ուղղված են «անդրազգային հանցավոր խմբին ու օրենքով գողերին», նշվում է փաստաթղթում:

Ցուցակում ներառվել են 10, այսպես կոչված, «օրենքով գողեր»` Յուրի Պիչուգինը, Ռուբեն Թաթուլյանը, Ալիմժան Տոխտախունովը, Վլադիմիր Տյուրինը, Զախար Կալաշովը, Վասիլի Խրիստոֆորովը, Կամչիբեկ Կոլբաևը, Լաշա Շուշանաշվիլին, Վլադիսլավ Լեոնտևը և Գաֆուր Ռահիմովը:

Բացի այդ, ԱՄՆ պատժամիջոցները տարածվում են նաև Թաթուլյանին պատկանող «Վեսնա վ Սոչի» հյուրանոցի և «Նովի Վեկ Մեդիա» ՍՊԸ-ի վրա, որը գրանցված է Մոսկվայում:

Պատժամիջոցներն արգելում են Ամերիկայի քաղաքացիներին բիզնես վարել նշված մարդկանց և ընկերությունների հետ:

Լրահոս
0