Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշոտյան. «Միջազգային կառույցները չեն անցնում Ադրբեջանին պարտադրելու ռուբիկոնը»

© Sputnik / Asatur Yesayants / Пресс-конференция Армена Ашотяна
Пресс-конференция Армена Ашотяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Լարվածության անկումը կամ թուլացումը կարող ենք կապել բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ»,– Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյան

Իսկ եթե ավտորիտար որոշման արդյունքում կարող է լինել թուլացում, ապա, ըստ Աշոտյանի, կարող է լինել և սրացում։ Հետևաբար, Արցախում խաղաղության պահպանման և միջադեպերի հետաքննության համար ՀՀԿ փոխնախագահը կարևորում է հենց ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումը։ «Բարի կամքը կարևոր է, բայց այն պետք է ուղեկցվի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման քաղաքական որոշումներով»,– ասաց Աշոտյանն։

Նրա կարծիքով` Արցախի կարգավորման գործընթացն այսօր մեծապես կախված է Ադրբեջանի նախագահի անձից, քանի որ միջազգային կառույցները չեն անցնում Ադրբեջանին պարտադրելու ռուբիկոնը, ինչից էլ օգտվում է այդ երկրի ղեկավարությունը։

Լրահոս
0