Բյուջեից 33 մլն 570 հազար դրամ` Վերահսկիչ պալատի նոր ավտոմեքենաների համար

© Sputnik / Михаил Мордасов /  / Անցնել մեդիապահոցРабота автосалона
Работа автосалона - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ժողովուրդ» թերթի տվյալներով Վերահսկիչ պալատն առաջիկայում 3 մեքենա կգնի՝ դրանց համար վճարելով 33 մլն 570 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը պատրաստվում է առաջիկայում ձեռք բերել 3 հատ մարդատար ավտոմեքենա: Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այս տարվա պահուստային ֆոնդի հաշվին ՎՊ-ին հատկացրել է 33 մլն 570 հազար դրամ: Ըստ ՎՊ-ի պատճառաբանության՝ պալատի խորհրդի անդամներին սպասարկող մեքենաները ձեռք են բերվել 2007-2008 թվականներին և բավականին հին են ու մաշված:

Այդ ավտոմեքենաներով ՎՊ-ի կողմից իրականացվում են վերահսկողական գործառույթներ ՀՀ տարբեր մարզերում: Սակայն դրանք հաճախակի խափանվում են՝ խոչընդոտելով բնականոն աշխատանքները: Իսկ այդ մեքենաների՝ հաճախակի իրականացվող վերանորոգման աշխատանքները շատ ծախսատար են և լրացուցիչ ֆինանսական միջոցներ պահանջող:

Միայն թե, նկատենք, պարզ չէ, թե ՎՊ-ն ի՞նչ է անելու հին մեքենաները, կառավարությունն այն էժան գնով վաճառելո՞ւ է դրանց նախկին տերերին, թե՞ փոխանցելու է պետական այլ հիմնարկի հաշվեկշռի: Հիշեցնենք, որ հաջորդ տարի ՎՊ-ն կվերանվանվի Հաշվեքննիչ պալատի, միաժամանակ որոշակի փոփոխություններ են լինելու այս կառույցի գործառույթներում»:

Լրահոս
0