Հայ պատանի շախմատիստները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել օլիմպիադայում

© ChessdomШахматы
Шахматы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադայից ոսկե և արծաթե մեդալները կգան Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ավարտվեց մինչև 16 տարեկանների շախմատի օլիմպիադան։ Այս մասին տեղեկացնում է Հայատանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատանեկան հավաքականը գրավեց 4-րդ հորիզոնականը, սահմանված էին նաև անհատական մրցանակներ խաղատախտակների վրա ցույց տված արդյունքների համար:Աննա Սարգսյանը, 4 հնարավորից վաստակելով 4 միավոր, ցույց տվեց լավագույն արդյունքը պահեստային խաղատախտակի վրա և արժանացավ ոսկե մեդալի:

Շանթ Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, երկրորդ խաղատախտակի վրա արժանացավ արծաթե մեդալի:

Լրահոս
0