ՀՀ նախկին նախագահի թոռները նկարահանվել են Ամանորին նվիրված տեսահոլովակում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը երգչուհու դուստրն է՝ Սիրուշոն, տեսահոլովակը ևս նրա ձեռքի գործն է:

ՀՀ Վաստակավոր արտիստուհի Սյուզան Մարգարյանը նոր տեսահոլովակ ունի: Տոներին ընդառաջ նկարահանված տեսահոլովակը սիրված տոնի՝ Ամանորի մասին է: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը երգչուհու դուստրն է՝ Սիրուշոն, տեսահոլովակը ևս նրա ձեռքի գործն է:

Ամանորյա գույներով ու լույսերով, երեխաների ջերմությամբ ու ժպիտով լցված նոր տեսահոլովակը երգչուհու՝ 2010 թվականին լույս տեսած «Նոր տարի» ձայնասկավառակից ընտրված «Ամանոր» երգի հիման վրա է:

Տեսահոլովակում վազվզող փոքրիկների մեջ են նաև Սիրուշոյի որդիները:

 

Լրահոս
0