00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշտվենք իսլամական երկրների հետ, խռովենք Թուրքիայից. 2018թ–ի անելիքներն` ըստ Աշոտյանի

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Армена Ашотяна
Пресс-конференция Армена Ашотяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2018թ-ին Հայաստանը կսերտացնի հարաբերություններն իսլամական աշխարհի և կխզի Թուրքիայի հետ։ ՀՀ արտաքին քաղաքական այսպիսի տեսլական է ներկայացրել ՀՀԿ փոխնախագահը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերույունների համատեքստում 2018թ–ը պետք է դառնա պայմանագրի վավերացումների տարի։ Խոսելով արտաքին քաղաքական ոլորտում հաջորդ տարվա անելիքներից` այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով` Հայաստանը պետք է աշխատանքներ տանի ԵՄ անդամ 28 երկրներում վավերացման ուղղությամբ։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
«Ադրբեջանում Ալիևը մի բան է ասում, ՄԽ համանախագահների հանդիպումներում` այլ». Աշոտյան

«Այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է և ամբողջությամբ միս ու արյուն ստանալու համար պետք է անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով։ Հատկապես ուզում եմ շեշտել այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում` կապված արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ։ ԵՄ–ի կողմից ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխանող բանաձև, ըստ որի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես ՄԽ համանախագահների ջանքերով, խաղաղ ճանապարհով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»,– նշեց Աշոտյանը։

Պայմանագրի վավերացումից հետո այս սկզբունքները, Աշոտյանի դիտարկմամբ, կդառնան նաև ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից ընդունված սկզբունքներ։

Արևտաքին քաղաքական ասպարեզում Արմեն Աշոտյանը կարևորեց նաև այս տարի Հայաստան–Չինաստան, Հայաստան- Իրան, Հայաստան–Իսրայել հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված քայլերը` հույս հայտնելով, որ 2018թ–ին դրանք էլ ավելի կսերտանան։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Արմեն Աշոտյանը փաստեց, որ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական ուղղություններով դրանք գտնվում են փակուղային վիճակում։ 2009–ին Հայաստանի նախաձեռնությամբ ստորագրված արձանագրություններն 2018թ–ի գարնանից այլևս քաղաքական օրակարգի մաս չեն լինելու։

«Թուրքիան ունի երեսը փրկելու խնդիր, բայց բոլոր ջանքերը տապալված են, որովհետև գերտերությունները շատ լավ գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ–թուրքական կարգավորման գործընթացը»,–ասաց նա` հավելելով, որ Թուրքիայի ակնկալիքներն այս արձանագրություններից շաղկապված են բացառապես արցախյան խնդրի ադրբեջանամետ կարգավորումների հետ, ինչն անընդուների է հայկական կողմի համար։

«Վերջին 100 տարվա համար շատ արդիական պատմական իրողություն է`Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա` Հայաստանի և հայ ժողովրդի համար»,– ասաց Աշոտյանը։

Փոխարենը` հաջորդ տարի, ՀՀԿ փոխնախագահի խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղությւններից է լինելու հարաբերությունների աշխուժացումը իսլամական մի շարք երկրների հետ, այդ թվում` Իրանի, արաբական երկրների և իսլամական աշխարհի այն երկրների, որոնք, Արմեն Աշոտյանի ձևակերպմամբ, շատ քիչ տեղեկություն ունեն Հայաստանի մասին։

Աշոտյանը կարևորում է նաև ՀՀ–ԱՄՆ հարաբերությունների կառուցումը։ Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է զգոն լինի և հետևողական` հասկանալու համար, թե ինչ է կատարվում տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական մակարդակներում։

Լրահոս
0