Էրդողանը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին

© AFP 2023 / Президент Турции Р.Т.Эрдоган
Президент Турции Р.Т.Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի նախագահը հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփոխի իր դիրքորոշումը։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Twitter-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունման են աջակցել։

Մեկնաբանություններում նա նաև նշել է, որ Թուրքիան սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությանը:

«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են Պաղեստինին»,– գրել է Էրդողանը:

Էրդողանը Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն անվանել է տխրահռչակ ու անօրինական:

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի քվեարկությունը. ԱՄՆ–ն սպառնացել է նաև ՀՀ–ին` Երուսաղեմի հարցի վերաբերյալ դիրքորոշման համար

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Հայաստանը կողմ է քվեարկել բանաձին։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունը այն երկրներին, որոնք կողմ կքվեարկեն բանաձևին:

Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի 6–ին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև:

Լրահոս
0