00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կների՞ Թրամփը Երևանին. ինչո՞ւ է հայ հոգևորականությունն ավելի համարձակ

CC BY 2.0 / Gage Skidmore / Donald Trump45-ый президент США Дональд Трамп
45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ վերջերս Երուսաղեմի վերաբերյալ միտք է հղացել, և այդ որոշումը սպասելի ցասում է առաջացրել Մերձավոր Արևելքում։ Հարավային Կովկասի երկրները նույնպես գլխացավանքի մեջ են ընկել։

Տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրն իր համար ամենաճիշտ որոշումն է ընդունել։ Հասկանալի պատճառներով մեզ հետաքրքրում է Հայաստանը։

Այսպես, դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որի համաձայն` չի ընդունում ԱՄՆ-ի` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: «Կողմ» քվեարկածների շարքում եղել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը։ Բանաձևի տեքստը պատրաստել են Թուրքիան և Եմենը։ Դեմ են հանդես եկել 9 երկիր, 35 երկիր, այդ թվում` Վրաստանը, ձեռնպահ է մնացել։

Նշենք, որ եզակի դեպք է, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միանման են քվեարկում, և անցնենք առաջ։

Президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
ՄԱԿ–ի քվեարկությունը. ԱՄՆ–ն սպառնացել է նաև ՀՀ–ին` Երուսաղեմի հարցի վերաբերյալ դիրքորոշման համար

Իսկ հետո Թրամփը սպառնացել է` այն երկրները, որոնք համաձայն չեն Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ վաշինգտոնյան տեսակետի հետ, կզրկեն ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին ավելի վաղ հայտարարել է, որ Վաշինգտոնը «գրի կառնի երկրների անունները», որոնք դեմ կքվեարկեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևին, ըստ որի` Երուսաղեմի կարգավիճակը կարող է որոշվել միայն իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունների ընթացքում։

«Այդ երկրները վերցնում են մեր փողերը և քվեարկում մեր դեմ։ Նրանք միլիոնավոր, նույնսիկ միլիարդավոր դոլարներ են ստանում և քվեարկում մեր դեմ։ Մենք քիչ փող չենք տնտեսի։ Մեզ համար միևնույն է», — ասել է Թրամփը։ Իսկ Էրդողանը, հակառակը, շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին։

Պաշտոնական Երևանը նման իրավիճակի համար թերևս միակ ճիշտ դիրքորոշումն է բռնել` չմիջամտելով ուրիշների վեճին, թույլ տալով, որ հոգևոր դասը կարծիք արտահայտի այս հարցում։ Եվ պետք չէ մտածել, որ իրանական գործոնն այստեղ գերակշռել է ԱՄՆ-ի հնարավոր հիշաչարությանը։

Հայ հասարակությունում եկեղեցու դերը բարձր է, իսկ սփյուռքում, հատկապես Մերձավոր Արևելքի երկրներում, նրա հեղինակությունն անվիճելի է։ ԶԼՄ-ները նշում են, որ Երուսաղեմում Թրամփի որոշման պատճառով ծագած անկարգությունների ժամանակ հայկական թաղամասերը չեն տուժել, իսկ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը մյուս 30 պատրիարքների և երուսաղեմյան եկեղեցիների ղեկավարների հետ Թրամփին նամակ է հղել` կոչ անելով չեղյալ հայտարարել այդ որոշումը։

Բնականաբար, բողոքել են նաև Իրանի խորհրդարանի հայ պատգամավորները։ ՀԱԵ Թեհրանի թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանն ասել է, որ Երուսաղեմը մոնոէթնիկ կրոնների օրրան է և շարունակում է մնալ Պաղեստինի մասը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայաստանից բացի, ՄԱԿ–ն էլ կարող է զրկվել ամերիկյան ֆինանսավորումից»

Նշվում է, որ հոգևորականությունը Հայաստանի աշխարհիկ իշխանություններից ավելի համարձակ է։ Ասում են, որ Ամերիկային ենթարկվելը վտանգավոր է իբր Իրանի և շրջապատի մահմեդական աշխարհի պատճառով, Ռուսաստանը նույնպես կողմ է քվեարկել բանաձևին։ Իհարկե, եթե երկու աթոռին նստելու հնարավորություն լիներ, կատարյալ կլիներ, բայց իրավիճակը տհաճ է, քանի որ այդ տարբերակը բացառվում է։

Եվ նման իրավիճակում Երևանը, թվում է, իրեն այդպես է պահել ոչ թե այն պատճառով, որ վախենում է ինչ-որ մեկից, այլ հավանաբար ուրիշ հարց կա…

Եթե փորձենք անտեսել հարցի նկատմամբ ունեցած սեփական վերաբերմունքից, լինի դա զգացմունքային, թե հիմնավորված փաստարկների առումով, պետք է խոստովանենք, որ Թրամփը նման որոշման համար չափազանց անհարմար ժամանակ է ընտրել. Մերձավոր Արևելքն առանց այդ էլ պայթյունավտանգ է, Սիրիայում և Իրաքում դեռ չեն ավարտվել հակաահաբեկչական գործողությունները…

Տարածաշրջանը կարող է պայթել մի վայրկյանում. լավ էր, որ չպայթեց. անցավ-գնաց։ Հիմա այնտեղ նույնպես կարող է իրավիճակը թեժանալ, բայց դրա համար արդեն պետք է «պայթեցնողների» նպատակաուղղված աշխատանքը։ Եվ, ամենայն հավանականությամբ (թող դա հազար անգամ դուր չգա նրանց, ում համար ԱՄՆ-ը սրբազան կով է), Թրամփի` Երուսաղեմի վերաբերյալ հայտարարությունը Մերձավոր Արևելքին շունչ քաշելու ժամանակ չտալու, նոր պատերազմներ հրահրելու նպատակ էր հետապնդում։

Չէ՞ որ ԱՄՆ-ն հենց այս պահին տարածաշրջանում արագընթաց կերպով զրկվում է կշռից և ազդեցությունից։ Այնքան սրընթաց, որ որոշել է իրեն վերագրել Իսլամական պետության և Սիրիայում այլ տականքների դեմ պայքարում ուրիշների ձեռքբերումները։

Եվ այստեղ հանկարծ հիշում են Երուսաղեմի մասին։ Ոչ թե մեկ տարի առաջ կամ մեկ տարի անց, երբ տարածաշրջանում ԱՄՆ-ի հեղինակությունը, եթե գործերը շարունակեն նույն կերպ ընթանալ, ավելի ցածր կլինի։ Հեղինակությունը և ազդեցությունը պետք է փրկել, այդ թվում` նման մեթոդներով։

Երևում է` «պայթեցնողները» դեռ շատ անելիք ունեն։

Լրահոս
0