Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սուրենյան. «Հայաստանում հունվարը ևս նորմայից տաք կլինի»

© Sputnik / Aram Nersesyan / Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения
Гагик Суренян в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է օդերևութաբանների կանխատեսումները։
Գագիկ Սուրենյան

Նրա խոսքով, օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի փոխվի։

«Հիմա Հայաստանում անոմալ եղանակ է դիտվում։ Օդի ջերմաստիճանն 8-10 աստիճանով բարձր է, ինչի պատճառը Միջերկրական ծովից ներթափանցող տաք օդային զանգվածներն են»,- ասաց Սուրենյանը։

Տաք եղանակը կպահպանվի նաև տարվա վերջին օրերին։

Սուրենյանը հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 30-ը ձյուն չի տեղա։ Հունվարը ևս նորմայից տաք կլինի։ 2018-ի առաջին ամսվա ընթացքում նույնպես Հայաստանում գերիշխելու են հարավային տաք օդային զանգվածները։

Լրահոս
0