Գրավատունը թալանած հայ գողը բանտարկվեց Ռուսաստանում

© Sputnik / Руслан Кривобок /  / Անցնել մեդիապահոցЛомбард (архивное фото)
Ломбард (архивное фото) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանցուն 8 տարով ազատազրկեցին Սարատովի մոտակայքում գտնվող գրավատունը կողոպտելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Սարատովի մարզի դատարանը Հայաստանի քաղաքացուն 8 տարվա ազատազրկման է դատապարտել ոսկերչական իրեր ու ընդհանուր առմամբ ավելի քան մեկուկես միլիոն ռուբլի առևանգելու նպատակով գրավատան վրա զինված հարձակում կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մարզի դատախազությանը։

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ տղամարդն ապրիլի 23-ին օդաճնշիչ զենքով հարձակվել է Էնգելսի փողոցում գտնվող գրավատան վրա ու չհրկիզվող պահարանից գողացել է ոսկերչական իրերն ու գումարը։ Արագ արձագանքման խմբի աշխատակիցները ձերբակալել են 31 տարեկան կասկածյալին։

«Դատարանը որոշել է, որ մեղադրյալը պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի կալանավայրում։ Դատարանը նաև լիովին բավարարել է տուժած կողմի պահանջները», — ասվում է հաղորդագրության մեջ։

Դատախազության տվյալների համաձայն` դատապարտյալը զենքով սպառնացել է գրավատան հղի աշխատակցուհուն, հարվածել է նրան, գրասենյակ ներխուժել, որտեղ գողացել է իեն ու գումարը։ Հանցագործությունը միանգամից մի քանի տեսախցիկի օբյեկտիվում է հայտնվել։

Լրահոս
0