Միխայիլ Գալուստյանի խորովածային կռիվը. Ռուսաստանում գործ է հարուցվել

© Sputnik / Владимир Песня /  / Անցնել մեդիապահոցШоумен Михаил Галустян
Шоумен Михаил Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անվանի կատակերգու և շոումեն Միխայիլ Գալուստյանի հայտարարությունն առիթ է հանդիսացել, որ Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբինսկի վարչությունը գործ հարուցի։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Կոպեյսկ քաղաքի հասարակական սննդի հաստատություններից մեկում գովազդային օրենսդրությունը խախտելու մասին գործ է հարուցվել` շոումեն Միխայիլ Գալուստյանի լուսանկարներն անօրինական տեղադրելու պատճառով։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության Չելյաբինսկի վարչության մամուլի ծառայությունը։

Шоумен Михаил Галустян - Sputnik Արմենիա
Հայ ենք, չէ՞. Կոպեյսկի խորովածանոցի հայ տերը` Գալուստյանի «դեմքով» պաստառի մասին

Հաստատության հետ կապված սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները տարածել են Միխայիլ Գալուստյանի նկարը, որը խորովածանոց է գովազդում Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում։ Նրա բողոքից հետո Չելյաբինսկի հակամենաշնորհային վարչությունը ստուգում է անցկացրել հաստատությունում, որն անօրինական կերպով օգտագործել էր արտիստի լուսանկարը։

Միաժամանակ հակամենաշնորհային մարմնին չեն ներկայացվել փաստաթղթեր այն մասին, որ գովազդում առկա ֆիզիկական դեմքը` Միխայիլ Գալուստյանը, երաշխավորում է հասարակական սննդի այդ օբյեկտը։

Ավելի վաղ Չելյաբինսկում բնակվող Կարեն անունով հայ գործարարը` չարաբաստիկ խորովածանոցի տերը, հանել էր Գալուստյանի պատկերով ցուցանակը և ասել, որ դերասանի լուսանկարն օգտագործել է միայն այն պատճառով, որ սիրում է նրան։

Լրահոս
0