Ինչպես նորաձևությունը կարող է նպաստել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին Հայաստանում. Fashion Aids Line.

© Из личного архива Наиры НиазянМеждународный конкурс дизайнеров Fashion Aids Line
Международный конкурс дизайнеров Fashion Aids Line - Sputnik Արմենիա
Երևանում նախօրեին տեղի է ունեցել Fashion Aids Line դիզայներների միջազգային մրցույթը, որը միավորում է ՄԻԱՎ-ի դեմ պայքարողներին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Նորաձևությունը լավ հարթակ է երիտասարդության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու համար, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Fashion Aids Line մրցույթի նախաձեռնող Նաիրա Նիազյանը։

Fashion Aids Line դիզայներների միջազգային մրցույթի շրջանակում նախօրեին Երևանում ութ տաղանդավոր հայ մոդելավորողներ ներկայացրին ՄԻԱՎ-ի դեմ պայքարի իրենց տեսլականը։

«Մարդիկ չեն սիրում, երբ նրանց ինչ-որ բան են պարտադրում, իսկ նորաձևության, գեղեցիկ մրցույթի միջոցով կարելի է հասցնել խնդրի լրջությունը երիտասարդներին և դեռահասներին», — ասաց նա։

Նաիրայի խոսքով՝ շատերն արդեն երեկ ՄԻԱՎ-կարգավիճակի թեստավորում են անցել։

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մրցույթը, որն առաջին անգամ է անցկացվում մեր տարածաշրջանում, հաջող է անցել։ Մենք շատ դրական արձագանքներ ենք ստացել։ Ժյուրին, որի կազմում եղել են «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը, հայտնի դիզայներ Լիանա Elsi Սարգսյանը, Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina), նկարիչ, դիզայներ Արմեն Երիցյանը, խիստ են դատել, բայց արդար», — ասաց նա։

© Из личного архива Наиры НиазянՆաիրա Նիազյան
Наира Ниазян - Sputnik Արմենիա
Նաիրա Նիազյան

Նաիրան ավելացրեց, որ միջոցառման շրջանակում շարունակում է անցկացնել իր հիմնական գործունեությունը, այն է՝ հայ դիզայներների առաջխաղացումն արտասահմանում։

Նա նշեց, որ մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը նորաձևության շոուում, որը տեղի կունենա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 6-րդ միջազգային համաժողովի շրջանակում (միջոցառումը տեղի կունենա 2018թ-ի ապրիլի 18-20-ին Մոսկվայում)։ Բացի այդ, հաղթողները կմասնակցեն համաշխարհային դիզայներների վարպետության դասերին։

Հայաստանում Fashion Aids Line-ի կազմակերպիչներն են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ միավորված ծրագրի հայկական գրասենյակը և Yerevan Fashion Week «Golden Lace» նորաձևության շոուն։ Մրցույթի նպատակն է նորաձևության միջոցով գրավել հայ հասարակության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի նկատմամբ, թույլ չտալ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում և կոտրել կարծրատիպերը, որոնք խանգարում են մարդկանց ՄԻԱՎ թեստավորում անցնել։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала