00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիրան Խաչատրյան
Ինձ մեղավոր չեմ ճանաչում. Տիրան Խաչատրյան
13:07
2 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմեն Պետրոսյան
Իրանը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան
17:08
12 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է պարզապես վերցնել Նարեկը և կարդալ, ինչպես Մկրտիչ Արզումանյանը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Мкртыч Арзуманян
Мкртыч Арзуманян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դարեր շարունակ սուրբ Գրիգոր Նարեկացու գիրքը շատերի համար եղել է իմացության, ներշնչանքի և հոգևոր անդորրի աղբյուր։

«Նարեկացի» արտ-նախագիծը միավորում է տարբեր մարդկանց, որոնք ասելիք ունեն։ Sputnik Արմենիան նախագծի գաղափարի հեղինակ Յուլյանա Պարակշիևային խնդրել է պատմել նախագծի և դրա հետագա զարգացման ծրագրերի մասին։

- Ինչպե՞ս է ծագել Նարեկացի արտ-նախագծի գաղափարը։

Книга Скорби Григора Нарекаци - Sputnik Արմենիա
Նարեկացու «Մատյան ողբերգության» մեկնությունը

— Գրեթե բոլոր հայերի նման ես դպրոցում եմ իմացել «Մատյան ողբերգության» մասին, մենք այն կարդում էինք գրաբարով։ Քանի որ բնակվում եմ Մոսկվայում, ես ցանկացա այստեղի ընկերներիս պատմել գրքի մասին։ Շատերը չէին լսել Նարեկացու մասին և, առավել ևս, չէին կարդացել գիրքը։ Մենք որոշեցինք գիրքն այստեղ ներկայացնելու միջոց գտնել։ Կազմակերպվեցին նարեկյան ընթերցումների նկարահանումներ ինչպես ռուսերեն, այնպես էլ հայերեն։ Գիրքը թարգմանված է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։ Քանի որ Իսաևիչ Գրեբնյովի թարգմանությունը լավագույններից մեկն է համարվում։ Ուստի արտ-նախագծի շրջանակում մենք որոշեցինք վերահրատարակել հենց այդ տարբերակը։

-Նարեկացին հայ գրող է, բայց նախագծի նպատակն է տարածել նրա արվեստը Հայաստանի սահմաններից դուրս։ Որտե՞ղ եք նկարելու տեսահոլովակները։

— Նկարահանումներն ընթացել են Մոսկվայում և Հայաստանում, ինչը խորհրդանշական է։ Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ Գրիգոր Նարեկացու խոսքն անտեսանելի թելերով կապում է բոլոր մարդկանց՝ անկախ ժամանակից, քանի որ գալիս է դարերի խորքից և կախված չէ սոցիալական կարգավիճակից, քանի որ Աստծու խոսքի առաջ բոլոր մարդիկ հավասար են։

Բոլորովին կարոր չէ, թե որտեղ է մարդը, գլխավորն ընկալումն ու գիտակցումն է, թե ով ես դու և որն է քո ուղին։ Եվ որ մարդու ստեղծած ցանկացած պատ (ուղիղ և փոխաբերական իմաստով) չի կարող բացարձակ պաշտպանություն լինել։

- Ինչպե՞ս եք ընտրել հատվածները, և հաջողվե՞լ է արդյոք հայտնի մարդկանց ընդգրկել նախագծում։

— Մասնակիցներն իրենք են ընտրել հատվածները։ Նախագծին մասնակցել է Մկրտիչ Արզումանյանը (հայտնի դերասան և հումորիստ, խմբ)։ Նրա մասնակցությամբ տեսահոլովակը հավաքել է ավելի քան 45 հազար դիտում։

Նկարահանումները բարդ էին նույնիսկ պրոֆեսիոնալ դերասանների և հաղորդավարների համար։ Մենք շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր համաձայնել են մասնակցել նկարահանումներին․ Համբարձում Քաբանյան, Յուլյա Ֆինք, Ալեքսեյ Սերգունին, Լիզա Տուլչինսկայա, Արտյոմ Կարապետյան, Տիմ Իլյասով, Սիմա Բաղդասարյան և ուրիշներ, չեմ կարող չնշել Մարիա Անդրեևայի անունը, որը տեսահոլովակների ռեժիսորը և օպերատորն է։ Ի դեպ, դրանք կարելի է դիտել նախագծի պաշտոնական կայքում, ինչպես նաև սոցիալական ցանցերի մեր էջերում։

- Կա՞ մեկը, ում շատ կուզեիք տեսնել նախագծում։

— Այո, մենք հույս ունենք, որ Հենրիխ Մխիթարյանը նույնպես կմիանա մեզ, մինչև հիմա սպասում ենք նրան և հրավիրում։

- «Նարեկացին» երկարատև արտ-նախագիծ է։ Ի՞նչ եք պատրաստում հաջորդ տարվա համար։

— 2018թ-ին մենք ուզում ենք հանրությանը ներկայացնել «Նարեկացի»
ցուցահանդեսը։ Ցուցադրությունը ներառում է ռուս, հայ և արտասահմանյան երիտասարդ նկարիչների աշխատանքները։

Աշխարհը սրընթաց փոխվում է, բայց մենք չենք կարող հաղթահարել ներքին դիմադրությունը։ «Նարեկացի» ցուցահանդեսը հարց է տալիս` ի՞նչ է նշանակում հիմա «ես մարդ եմ», հանդիսատեսին առաջարկում է մասնակցել ինքն իրեն ճանաչելու ուսունասիրությանը։ Ընդհանրապես Նարեկացին վերջին հաշվով սեփական անձի ուսումնասիրում է։Յուրաքանչյուր օրվա թոհուբոհի մեջ մենք մոռանում ենք իրական արժեքների մասին։

Համառորեն շարունակում ենք փակել աչքերը, չլսել և չանսալ՝ անտեսելով հասարակ և պարզ ճշմարտությունը, որը միշտ մեր կողքին է։ Այն մեր առջև է, ուղղակի պետք է բացել Նարեկը, ներս թողնել Նարեկացու խոսքը։

Լրահոս
0