00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահաբեկչությունը տարածվում է, կամ ինչպես Հայաստանը խուսափի «Կալաշնիկովի ասպետներից»

© Sputnik / Անցնել մեդիապահոցБоевики, архивное фото
Боевики, архивное фото - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաղուց է խոսվել այն մասին, որ Իսլամական պետության (արգելված է մի շարք երկրներում) ջախջախումից հետո Սիրիայում և Իրաքում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ կմեկնարկի, չէ՞ որ մարտի դաշտից հեռացած մարտական ջոկատները հօդս չեն ցնդել, դրանք անպայման ինչ-որ մի տեղ կհայտնվեն։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Սիրիայից և Իրաքից ահաբեկչությունը տարածվում է աշխարհով մեկ

Եթե հարցին մոտենանք գործնական տեսանկյունից, ապա պետք է խոստովանենք, որ ջիհադականների ոչնչացմանը դեռ շատ երկար պետք է սպասել. նրանց մեկ առ մեկ պետք է բռնել Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրներում։ Եվ ոչ միայն։

Օրերս թուրքական ԶԼՄ-ները մի շարք հոդվածներ են գրել, որոնցում հեղինակները, մեջբերելով տեղի հատուկ ծառայություններին, պնդում են, որ մարտերում ողջ մնացած ահաբեկիչներն ակտիվորեն թափանցում են Եվրոպա։ Նույնիսկ նշում են, թե որքան գումարի դիմաց։

Президент РА С.Саргсян на заседании совета безопасности - Sputnik Արմենիա
Ահաբեկչության դեմ պայքարը պետք է կատարելագործել. Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ջիհադականների ընտանիքների անդամներին (կանանց և երեխաներին) հազարական դոլար են վճարում, որպեսզի որոշակի ուժերը նրանց ոչ միայն թույլ տան անցնել սահմանը, այլ նաև ուղեկցեն Թուրքիայի տարածքում։ Գրոհայիների համար այդ հաճույքը թանկ արժի՝ նրանք վճարում են երկուհազարական դոլար։ Լրագրողները խոսել են հարյուրավոր և հազարավոր ահաբեկիչների ու նրանց ընտանիքների մասին։

Այնպես որ, այսօր արդեն կարելի է վստահաբար ասել, որ եվրոպական երկրներում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ է մեկնարկում։ Սակայն հասկանալի է, որ Եվրոպա են հասնում ոչ բոլոր գրոհայինները։

«Կալաշնիկովի և յաթաղանի ասպետների» մի մասը, իհարկե, անպայման կփորձեն վերադառնալ հայրենիք, որտեղից էլ նրանք ժամանակին անցել են Սիրիա և Իրաք՝ ահաբեկչական գործունեությունից հետ չմնալու համար։ Դա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանի, Միջին Ասիայի երկրների (ընդհուպ մինչև Աֆղանստան), Չինաստանի հատուկ ծառայությունների գործը կշատանա։

Հարավային Կովկասի երկրները նույնպես անմասն չեն մնա այս ամենից. Թուրքիան և Ադրբեջանը, օրինակ, այդ ընթացքում մեծ քանակությամբ գրոհայիններ են տրամադրել ԻՊ-ին։ Բաքուն մինչև վերջերս պաշտոնապես խոսել է իր հազար քաղաքացիների մասին, որոնք կռվում են Իսլամական պետության շարքում, սակայն հավաստի աղբյուրները պնդում են, որ այդ թիվը նվազեցված է, և պետք է հաշվի առնել առնվազն 3 հազար սվինավորի։

Ժամանակին սիրիական ԶԼՄ-ները հենց այդ ջոկատի մասին են գրել, որ խրամատավորվել էր Ռաքայում։ Այդ թիվը պաշտոնական մակարդակով ոչ ոք դեռ չի հերքել։

Հայաստանը նույնպես պետք է զգոն լինի

Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստը, իսկ դրանից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Երևանում հաստատել են՝ Մերձավոր Արևելքին կից երկրների ղեկավարները գիտակցում են սպառնացող վտանգը, պատրաստվում են դրան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոսկովյան խորհրդակցությունում հատուկ առանձնացրել է Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանները, որտեղից առաջին հերթին պետք է սպասել ահաբեկչական էքսպանսիայի վտանգ։

Посольство США в Армении - Sputnik Արմենիա
Հայաստանում ահաբեկչություն ծրագրող անձին փնտրում են. ԱՄՆ–ի դիվանագետներն աշխատում են հայերի հետ

Ճիշտ է` Հայաստանն անվտանգության տեսանկյունից առանձնակի դիրքերում է. դժվար է պատկերացնել հայի, որն, ասենք, Երևանից կամ Ապարանից մեկնել է Իրաք՝ արմատական իսլամի արժեքների համար պայքարելու։

Սակայն մյուս կողմից երկիրը բռնել է շատ երկրների հետ փոխհարաբերությունների ազատականացման և առանց վիզայի ռեժիմ հաստատելու ուղին։ Հայաստանը դառնում է զբոսաշրջային երկիր. դա մեր տնտեսության գերակայություններից մեկն է։

Իսկ դա իր հերթին նշանակում է, որ հատուկ ծառայությունների ծանրաբեռնվածությունը բնակչության և հյուրերի անվտանգության առումով կրկնակի կավելանա։ Հենց այդ մասին էլ խոսել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԱԾ նիստում։

Առաջիկայում ահաբեկչական սպառնալիքի նվազեցման միտումներ չեն սպասվում, պնդել է երկրի ղեկավարը, ուստի. «… այդ չարիքի դեմ պայքարում մենք պետք է առավելագույն զգոնություն ցուցաբերենք, սերտորեն համագործակցենք դաշնակիցների և այլ շահագրգիռ ծառայությունների հետ։ Մեր երկիրը բաց կլինի, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է»։

Ավելին, տարբեր երկրների հետ վիզայի ռեժիմի հեշտացումը և ազատականացումը հետևողական գործընթաց կլինի։ Ուստի դուք պետք է միշտ զգոն լինեք», — ԱԱԾ աշխատակիցներին հիշեցրել է երկրի ղեկավարը։

Լրահոս
0