Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Աշոտյան. «2018 թվականը պետք է դառնա պայմանագրի վավերացումների շքերթի տարի»

© Sputnik / Asatur Yesayants / Пресс-конференция Армена Ашотяна
Пресс-конференция Армена Ашотяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսում է Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի մասին` նշելով, որ այն ամբողջությամբ իրավական միս ու արյուն ստանալու համար պետք է անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով։
Արմեն Աշոտյան

Աշոտյանը նշում է, որ Հայաստանը պետք է աշխատանքներ տանի ԵՄ անդամ 28 երկրներում վավերացման ուղղությամբ։

«Այս փաստաթուղթը քաղաքական փաստաթուղթ է և ամբողջությամբ միս ու արյուն ստանալու համար պետք է անցնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններով։ Հատկապես ուզում եմ շեշտել այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել համաձայնագրում` կապված արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ։ ԵՄ-ի կողմից ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխանող բանաձև, ըստ որի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես ՄԽ համանախագահների ջանքերով, խաղաղ ճանապարհով, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»,- նշեց Աշոտյանը։

Պայմանագրի վավերացումից հետո այս սկզբունքները, Աշոտյանի դիտարկմամբ, կդառնան նաև ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների կողմից ընդունված սկզբունքներ։

Լրահոս
0