«Մի գնա». Եգիպտոսում «քնում» են հայերի կլկլոցի տակ. տեսանյութ

© Sputnik / Валерий Мельников /  / Անցնել մեդիապահոցНа территории одного из отелей Шарм-эш-Шейха.
На территории одного из отелей Шарм-эш-Шейха. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայ երգիչ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը հասել է նաև Եգիպտոս։ Այն հնչում է Եգիպտոսի բոլոր ակումբներում, զվարճանքի հաստատություններում և սրճարաններում։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Սպիտակցի Հայկոյի և ռեփեր Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգն իսկական հիթ է դարձել Եգիպտոսում, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը Եգիպտոսից։

«Բերբերներին երգն այնքան է դուր եկել, որ այն կարելի է լսել երկրի գրեթե բոլոր հաստատություններում, սրճարաններում, ռեստորաններում, լողափերում», — հաղորդում է նա։

© youtube / AN photographer / «Մի գնա» երգը հասել է նաև Եգիպտոս
Берберы отдыхают под армянский хит - Sputnik Արմենիա
«Մի գնա» երգը հասել է նաև Եգիպտոս

Երգը մեգահիթ է դարձել նաև Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլի բնակիչների շրջանում։ Այս երգի տակ կանայք պորտապար են պարում, իսկ տեղի ռադիոկայաններն այն եթեր են հեռարձակում։

Ֆրանսիացի հայտնի փոփ և ռեփ երգիչ Մետր Գիմսն այդ երգի «քավր» տարբերակն է ներկայացրել։

«Մի գնա» երգը ձայնագրվել է անցած տարի ռեփեր Սուպեր Սաքոյի հետ համահեղինակությամբ։ Ինչն է գերել մեր հարևաններին, դժվար է ասել, բայց կարելի է ենթադրել։ Հավանաբար, հոգեհարազատ «կլկլոցը», մի բան, ինչը թուրքերը համարում են իրենց մենաշնորհը: Համացանցում կան կադրեր, թե ինչպես է տեղի էստրադային աստղը համերգին պատրաստվելու ընթացքում «ոգեշնչվում» «Մի գնա» երգով։

Լրահոս
0