Հայաստանի երկնքում նոր ավիափոխադրող կհայտնվի՞

© Sputnik / Александр Кряжев /  / Անցնել մեդիապահոցПервый рейс новой авиакомпании "Азимут" в Новосибирске
Первый рейс новой авиакомпании Азимут в Новосибирске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում վերջերս ստեղծված նոր ավիափոխադրողը, հնարավոր է, գործունեություն ծավալի նաև Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. «Ազիմուտ» ավիաընկերությունը մտադիր է 2018 թվականին չվերթեր իրականացնել ԵԱՏՄ երկրներ, այդ թվում` Հայաստան: ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին լրագրողներին է ասել ընկերության ռազմավարական զարգացման գծով տնօրեն Դմիտրի Զվոնարևը:

«Մենք հիմա զգուշավորությամբ ենք խոսում, բայց արդեն սկսել ենք նաև միջազգային չվերթերի նախապատրաստական աշխատանքները։ Չվերթերը ծրագրում ենք իրականացնել 2018 թվականին»,- ասել է նա։

2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Պավել Ուդոդն առաջարկել էր լրացնել Դաշնության օդային օրենսգիրքը՝ ԵԱՏՄ երկներ թռիչքներ իրականացնելու թույլատվության նպատակով:

Լրահոս
0