«Եռաբլուրից» գողություն կատարողները բերման են ենթարկվել

© Sputnik / Aram Nersesyan / Дорожная полиция
Дорожная полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից կատարված գողությունը րոպեների ընթացքում բացահայտվել է:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժ.02.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 1997 թվականին ծնված Գոռ Դ․-ին և 2000 թվականին ծնված Բ. Գ-ին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Գոռ Դ․-ն իրեն պատկանող «Նիսսան» ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է երկու եղևնի և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք նույն օրը ժ.01.50-ին Բ. Գ․-ի հետ գողացել են «Եռաբլուրի» տարածքից: Վնասի չափը պարզվում է: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր։

 

Լրահոս
0